ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնն առաջիկայում արտադրելու է գինու հետևյալ տեսակները՝
![]() Կարմիր անապակ սեղանի Հաղթանակ, Չարենցի և այլ սորտեր 13-14 ծավ. % ալկ | ![]() Վարդագույն անապակ սեղանի Հաղթանակ, Չարենցի և այլ սորտեր 12-13 ծավ. % ալկ (փորձարարական նպատակներով) | ![]() Սպիտակ անապակ սեղանի Կանգուն և այլ սորտեր 12-13 ծավ. % ալկ |
Գինու ինքնարժեք
Ապրանքատեսականի | Ինքնարժեք (0.75լ) | Վաճառքի գին | Համախառն եկամուտ |
Գինի սպիտակ | 700 | 1300 | 600 |
Գինի կարմիր | 700 | 1300 | 600 |
Գինու վաճառք
Ապրանքատեսականի | Վաճառք | ||
2018 | 2019 | 2020 | |
Գինի սպիտակ | 65.000 | 75.000 | 80.000 |
Գինի կարմիր | 95.000 | 105.000 | 120.000 |
Նախատեսվում է, որ տարեկան համախառն եկամուտը, որը ներդրվելու է գիտության և արտադրության ոլորտը զարգացնելու համար կազմելու է՝ 96,0 մլն, 108,0 մլն և 120,0 մլն ՀՀ դրամ համապատասխանաբար՝ 2018, 2019 և 2020 թվականնների համար, իսկ գնային և որակական մրցունակությունը պայմանավորված է լինելու աշխատուժի վրա ցածր ծախսերով և ոլորտի լավագույն մասնագետների խորհրդատվությամբ, ինչպես նաև սեփական հումքի բազայով պայմանավորված: