Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Խաղողի այգիներ

ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ

«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրով նախատեսված է, որպես  գինու արտադրության հումքային բազա, ավելի արդյունավետ օգտագործել  ՀԱԱՀ-ի Ոսկեհատ և Նալբանդյան համայնքներում գտնվող խաղողի այգիները, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 35 հեկտար, տարեկան միջին բերքատվությունը՝ 200-250 տոննա:
ՀԱԱՀ ,,Ոսկեհատի,, ուսումնափորձնական տնտեսության հողաշինական սխեմա Մ 1։2000Ծրագրի շրջանակներում իրականացված տարբեր ուսումնասիրությունները հնարավորություն են տվել կանխատեսել առաջիկա տարիներին պահանջարկ ունեցող գինու տեսակները, ինչն էլ  հիմք է ծառայել ՀԱԱՀ-ին պատկանող հողատարածություններում համապատասխան ուղղվածությամբ խաղողի այգիներ հիմնելու համար:

Ծրագրի շրջանակներում 2017թ. աշնանը բերքատվության է դրվել Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության 16 հեկտար մակերեսով խաղողի այգու 8 հեկտարը,  որտեղ աճեցվում են 2,5 հեկտար «Ռքածիթելի»,  2,5 հեկտար «Չարենց» և 3 հեկտար «Կանգուն»  սորտերի խաղողներ: Մյուս 8 հեկտարը բերքատվության է դրվելու 2018թ., աճեցվելու են 2,5 հեկտար «Չարենց», 2,5 հեկտար «Կանգուն»  և 3 հեկտար «Հաղթանակ»  խաղողի տեսակներ: Նալբանդյան համայնքում առկա է 14,5 հեկտար խաղողի այգի, ևս 4,5 հեկտար բերքատվության մեջ կդրվի առաջիկայում:

Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել են նորագույն ագրոտեխնոլոգիաներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խաղողի սելեկցիոն սորտերի և դրանցից գինի պատրաստելու վրա:

Գինեգործարանի շահագործումը ենթադրում է վերականգնելով հանրապետությունում մոռացված որոշ սորտերի վերամշակումը՝ զարկ տալ տեղական խաղողի տեխնիկական սորտերի արտադրությանը և  այդ ամենի արդյունքում թողարկել նոր արտադրատեսակներ, օրինակ լինել  հանրապետությունում գործող մյուս գինեգործական ձեռնարկությունների համար՝ միաժամանակ խթանելով հանրապետությունում գինու արտադրության դիվերսիֆիկացիային և արտահանման կարևորագույն գործընթացին, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար: