Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեր մասին

ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) գինեգործական կրթության և գիտաարտադրական գործունեության կատարելագործումը՝  հիմնված նյութատեխնիկական նորագույն բազայի ստեղծման և առկա գիտակրթական ներուժի զարգացման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ,  գինեգործության ոլորտում իրականացնել գիտահետազոտական և նորարարական ծրագրեր:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես ՀՀ-ում ագրոպարենային բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն իրականացնող  միակ բուհ,   ստեղծելով գինեգործական կրթության համար  նորագույն նյութատեխնիկական բազա, նպատակ ունի  մեկ միասնական համակարգի մեջ  միավորել համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գինեգործությանն առնչվող գիտական և նյութական ռեսուրսները` ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարության խթանումը: