Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կատարված աշխատանք

gorcaran_ginu-shahagorcman (4)gorcaran_ginu-shahagorcmangorcaran_ginu-shahagorcman

ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը կառուցվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: 2 տարի  տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 24.12.2015թ. և ավարտվել  23.12.2017թթ.:  Ծրագիրն իրականացվել է 6 փուլով:  Նախապես մշակված գործողությունների պլանին համապատասխան  ծրագրի իրականացման համար կատարվել են հետևյալ աշխատանքները՝

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2016թ. հունվարին «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում»  ծրագրի իրականացման համար ՀԱԱՀ-ը տրամադրել է արտադրական տարածքներ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում: Մշակվել է շինարարական աշխատանքների սխեման, ընտրվել է շինարարական աշխատանքներ իրականացնող խումբ:

2016 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում ամբողջությամբ պարսպապատվել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տարածքը, թիթեղապատվել շենքի տանիքը, բարեկարգվել երկրորդական շինության տարածքը, կատարվել ներքին քանդման աշխատանքներ, տարածքը հարմարեցվել է արտադրական նպատակներին,  իրականացվել ներքին հարդարման աշխատանքները:

ginegorcaranginegorcaranginegorcaran

2017թ.  հունվար-հուլիս ամիսների ընթացքում շինության հետնամասում բացվել է մուտք, բետոնապատվել  ճանապարհը, իրականացվել 1-ին և 2-րդ հարկերի միջնապատերի քանդում,   միջհարկային ծածկի ապամոնտաժում, նկուղային հարկի հատակի ե/բ սալահարթակի տեղադրում,   տանիքի վերանորոգում ցինկապատ թիթեղով, ֆրանտոյի շարվածք, հենասյան համար հիմքի փորում, միջնապատի մեջ դռան բացվածք, հատակի բետոնի քանդում, դարպասների և եվրոպատուհանների տեղադրում:

 Երկու շինություններում ամրացվել են կրող պատերը,  ապամոնտաժվել միջհարկային ծածկը, ամբողջապես կառուցվել է շշալցման արտադրամասի տանիքը, անցկացվել է ջրագիծ և կոյուղի: Շշալցման արտադրամասում կատարվել են առաստաղի և պատերի ներկում, ջրահեռացման համակարգի մոնտաժում, հետևի պատի ջրամեկուսացում:

Ջրամատակարարման, ջրահեռացման աշխատանքներին զուգահեռ, տեղադրվել են էլեկտրամատակարարման, գազամատակարարման,  օդափոխության համակարգեր: 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում  հիմնական շինության երկու կողմերում կառուցվել են հովհարներ, սանհանգույց, ավարտվել են հիմնական շինության ներկարարական աշխատանքները, սալիկապատումը: Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսության 2-րդ հարկում կառուցվել է լսարանային տարածք:

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

2016 թվականին մշակվել է տրամադրված տարածքի շենքային պայմաններին համապատասխան գինեգործության համար անհրաժեշտ տեխնիկա-տեխնոլոգիական սխեման, ապա պատրաստվել են գնվելիք սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը: Համալսարանը պայմանագիր է կնքել վրացական GB Consulting ընկերության հետ, որը մատակարարել է  գինեգործական իտալական սարքավորումներ հանրահայտ Della Toffola, Pesce և այլ ընկերություններից: Ձեռք են բերվել նաև վրացական պահամաններ, հայկական բարձրորակ 30 տակառ: Բոլոր սարքավորումները տեղադրվել և փորձարկվել են մատակարարների և ՀԱԱՀ-ի անձնակազմի կողմից:

Giniginegorcaran-2           


  
ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ               

2016 թվականին (օգոստոս-սեպտեմբեր ամիսներին) իրականացվել  է հայաստանյան գինեգործական կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն, որի հիման վրա բացահայտվել են հնարավոր ուղիներ ծրագրի հետագա զարգացման համար:  Ուսումնասիրվել են Հայաստանում առավել տարածված գինեգործական արտադրանքի ապրանքանիշեր,  ընտրվել են առաջիկա տարիներին պահանջարկ ունեցող գինու տեսակները, որոնց համար հումք հանդիսացող խաղողի սորտերը  պետք է մշակվեն  ՀԱԱՀ-ին պատկանող հողատարածություններում համապատասխան ուղղվածությամբ  այգիներ հիմնելու համար:

gini-gorcarangini-gorcarangini-gorcaran

Ծրագիրը ներկայացվել է էքսպոների, մասնավորապես՝ ArmProdExpo ամենամյա ցուցահանդեսի, տարբեր միջոցառումների, կոնֆերանսների և հանդիպումների ընթացքում, այդ թվում՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ռեկտորի և աշխատանքային թիմի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում:

Ծրագրի կառավարման անձնակազմի անդամները ս.թ. մարտի 20-22-ը այցելել են Գերմանիայի Նոյնշտատի համալսարան, որտեղ հանդիպումներ են ունեցել ուսումնական և արտադրական գծով պատասխանատու անձանց, քննարկումներ անցկացրել համալսարանի տարբեր մասնագետների հետ: Թիմն այցելել է համալսարանի գիտաուսումնական և արտադրական գինեգործարան, ինչպես նաև մեկ այլ գինեգործարան, որտեղ կազմակերպվում  է   ուսանողների  պրակտիկան:

Մարտի 23-25-ը թիմը մեկնել է Գայզենհայմի համալսարան, հանդիպումներ ունեցել վարչական, ուսումնական և արտադրական բաժինների աշխատակիցների հետ: Քննարկվել են ուսումնական բաղադրիչի զարգացման գործընթացները, ուսումնասիրվել ուսումնական պլանները: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀԱԱՀ գիտխորհրդում և համապատասխան դեկանատում ու ամբիոնում:       

   ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի իրականացման ընթացքում  կազմակերպվել են տարբեր սեմինարներ՝  ուղղված կրթական նոր մոտեցումների կիրառմանը, դասավանդման մեթոդների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գիտական գաղափարի շուկայահանման և ոլորտի շահագրգիռ սուբյեկտների հետ փոխհամագործակցության ծրագրերի կազմմանը:

gini_gorcarangini_gorcarangini_gorcaran

Ուսումնասիրվել է ՀԱԱՀ-ի համար ուսանողների պրակտիկա կազմակերպող գործարաններում անցկացվող պրակտիկ գիտելիքների հաղորդման պրոցեսը: Իրականացվել են համալսարանի, նրա մասնաճյուղերի ու քոլեջների ուսումնական ծրագրերի, գործնական պարապմունքների և արտադրական պրակտիկաների անցկացման, մեթոդական նյութերի, պրակտիկ դասընթացների վերանայման աշխատանքներ: Արդյունքում  տպագրվել է ՀԱԱՀ-ի դասախոսների կողմից պատրաստված  հետևյալ 4 ձեռնարկները՝ «Գինու տեխնոլոգիա, ուսումնամեթոդական ձեռնարկ», «Գինու ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտման մեթոդական ցուցումներ»,  «Խմորման արտադրության տեխնոլոգիա, մաս 1», «Խմորման արտադրության տեխնոլոգիա, մաս 2»: Տպագրվել է  նաև գինեգործական սարքավորումների վերաբերյալ  208 էջանոց 100 օրինակ դասագիրք( «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ», հեղ. Լ. Սամվելյան): Ծրագրային թիմի կողմից  մշակված գովազդային արշավի պլանին համապատասխան՝  պատրաստվել և հրապարակվել են գովազդային նյութեր, ծրագրային ցուցապաստառներ: www.anau.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում ծրագրի վերաբերյալ հրապարակվել են տեղեկատվական նյութեր :

Իրականացվել են  նաև համատեղ սեմինարներ՝  ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի ներուժի ներկայացման, ուսումնական նոր ծրագրերի մշակման, պրակտիկաների և գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով, որոնց ներկա է եղել 30 մասնակից (ՀԱԱՀ-ի, EVN-ի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, հայ-հունական պետական քոլեջի դասախոսներ, մասնագետներ, ասպիրանտներ, գործատուներ, ոլորտի ներկայացուցիչներ): Կազմակերպվել է մասնակիցների այց  Ոսկեհատ, որի շրջանակներում ներկայացվել է կենտրոնի ներուժը, ուսումնական նոր ծրագրերի մշակման կարևորությունը (պրակտիկաների և գործնական պարապունքների կազմակերպման նպատակով):  Կազմակերպված սեմինարների արդյունքներն ամփոփվել, ի մի են բերվել և նախանշվել  են նոր անելիքները՝ կրթական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությամբ:

 

sarqer, gorcaran, shinararakan ashxatanqnergorcaran-9gorcaran, gini, shinararutyungorcarangorcaran

 

gorcarangorcaransarqavorumner gorcaransarqavorumner goraran ginigorcaran gini sarqer

 

sarqavorumsarqavorumներsarqavorumnersarqer sarqavorumner

 

sarqavorumnersarqavorumgorcaran_ginu-shahagorcman