Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Նորարարություն

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագիրն իրենից ներկայացնում է նոր որակի կրթական և գիտաարտադրական համալիր, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների փորձի, արդիական սարքավորումների և դասավանդման նորագույն մեթոդների շնորհիվ պատրաստվելու են նորագույն տեսական և պրակտիկ գիտելիքներին ու հմտություններին տիրապետող մասնագետներ:

Ստեղծված բազան հնարավորություն է ընձեռում համալսարանի, նրա մասնաճյուղերի և քոլեջների ուսուցանվողներին, ուսանողներին, գիտնականներին  և աշխատակիցներին գործունեություն (փորձեր, պրակտիկա և այլն) ծավալել անհրաժեշտ մասնագիտական տեխնիկայով ապահովված կենտրոնում՝ դրանով իսկ բարձրացնելով մասնագետների մրցունակության մակարդակը ներքին և արտաքին աշխատաշուկաներում: Ծրագիրը միասնական համակարգի մեջ է միավորելու համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գիտական և նյութական ռեսուրսները,  ապահովելու է ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող գինեգործություն մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարության խթանումը: Այն հնարավորություն կտա, օգտագործելով սելեկցիոն նոր սորտեր, ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան գիտաարտադրական նվաճումներ:

Մագիստրոսները և ասպիրանտները, ինչպես նաև գինեգործները և համալսարանի համապատասխան աշխատակիցները  ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնում կարող են իրականացնել իրենց փորձերը: Կենտրոնում ձեռք բերված գիտական նվաճումներն ու ինովացիաները կյանքի կկոչվեն՝  դառնալով start up-ների գաղափարներ:

Որպես կրթության բնագավառում նորարարություն՝ նախատեսվում է ծրագրի շրջանակներում ստեղծել ձեռնարկատիրական և մարքեթինգային համապատասխան հմտություներին տիրապետող մասնագետներով համալրված կառույց, որի միջոցով գիտահետազոտական աշխատանքներ կատարողները, ովքեր  չեն տիրապետում շուկայահանման հմտություններին, հնարավորություն կունենան վերոնշյալ մասնագետների օգնությամբ ճիշտ կազմակերպել նորամուծության կամ նոր արտադրանքի ներկայացումը ներդրողներին կամ գաղափարից մինչև շուկա գործընթացները: Այս նորամուծությունը, բացի նրանից, որ կապահովի գիտահետազոտական աշխատանքների կայունության գործընթացը՝ կախված ֆինանսական ռեսուրսներից, լուծում է նաև շատ կարևոր խնդիր՝ ոլորտի կրթությունը և գիտությունը դարձնելով առավել հրապուրիչ և հեռանկարային:

Ծրագիրը հնարավարություն է տալիս նաև իրականացնել նոր սորտերից նոր գինիների արտադրություն, ինչպես նաև ստեղծել նորարարական ապրանքներ ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում, որից հետո դրանք կներկայացվեն հայ և արտասահմանյան սպառողներին:

Ծրագիրը նորարարական կրթական հենք կարող է դառնալ նաև համալասարանում գործող հարակից մասնագիտությունների համար, ինչպիսին է օրինակ նորաբաց «Ագրոտուրիզմ» մագիստրոսական ծրագիրը (ստեղծվել է «Տեմպուս» ծրագրի հետ համատեղ): Հաշվի առնելով Հայաստանի՝ գինու տուրիզմի զարգացման ոլորտում ունեցած որոշակի փորձը (օրինակ Արենի գինու փառատոնը)՝ կարելի է եզրակացնել, որ այս մասնագիտությունը կարող է դառնալ շատ հեռանկարային: