Հայ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գործունեությունն ուղղված է հետևյալ թիրախային խմբերին՝
ՀԱԱՀ-ի, նրա մասնաճյուղերի և գյուղատնտեսական քոլեջների նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերի և այլ բուհերի (հայկական և արտասահմանյան) ուսուցանվողները, մասնավորապես հետևյալ մասնագիտություններով շահառուները՝
- Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
- Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն
- Գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
- Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն
- Ագրոբիզնես և շուկայաբանություն
- Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում
- Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
- ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն
- Ագրոնոմիական
- Այլ հարակից մասնագիտություններով:
- Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի և խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնները
- ՀԱԱՀ-ի և այլ բուհերի համապատասխան մասնագիտությունների մագիստրոսները, ասպիրանտները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը
- Հայաստանի և տարածաշրջանի երկրների ֆերմերները, գյուղատնտեսության արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվողները, մարզային, համայնքային, պետական և մասնավոր խորհրդատվական մարմինների մասնագետները, ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները
- EVN գինու ակադեմիան և դրան կից լաբորատորիան
- Այլ շահառուներ:
- ԳԿԳԲԶ ծրագրի փոխհամագործակցության ուղղությունները և թիրախային խմբերը: